Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դատավարության ժամանակ դատախազը պահանջել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինին վերադարձնել 2 միլիոն դոլարը, որը որպես կաշառք ստացել է Ուլյուկաևը, հաղորդում է Regnum-ը:
Հանդես գալով Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանում՝ դատախազը պահանջել է Ուլյուկաևին մեղավոր ճանաչել և որպես պատիժ ազատազկել 10 տարով:
Որպես հավելյալ պատիժ՝ նա նաև առաջարկել է նախկին նախարարից առգրավել 500 միլիոն ռուբլի, ինչպես նաև զրկել դասային աստիճանից և պետական պարգևներից: