Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարտադիր թատրոն կերթաք». օրվա կադրը՝ Գյումրիից

16:40, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
«Պարտադիր թատրոն կերթաք». օրվա կադրը՝ Գյումրիից
    
«Պարտադիր թատրոն կերթաք», «Իսկ գնացի՞ք»... Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին գովազդային առաջին վահանակը տեղադրվեց քաղաք ելումուտ անողների համար. մտնողներին Մհեր Մկրտչյանի դիմանկարով վահանակը հորդորում է՝ Պարտադիր թատրոն կերթաք, իսկ դուրս եկողներին հարցնում է՝ Թատրոն գնացի՞ք... Նույնանման պաստառներ՝ տարբեր ձևաչափերով, որոշ դեպքերում նաև օտար լեզուներով, առաջիկայում կփակցվեն ներքաղաքային և միջքաղաքային տրանսպորտային միջոցներում, այդ թվում՝ Երևան-Գյումրի- Երևան գնացքում։ «Հենց մտաք Գյումրի՝ պարտադիր թատրոն գուկաք, քաղքից ելնելուց կհարցնենք՝ թատրոն գնացի՞ք... Ամոթով չմնաք էլի…»:
5607 | 0
Facebook