Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան սկսել են պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները

14:05, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան սկսել են պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները
     ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերն սկսել են երկու դաշնակիցների պատմության մեջ ամենամասշտաբային Vigilant Ace զորավարժությունները:
     Զորավարժություններն անցկացվում են Կորեական թերակղզում և կտևեն 5 օր: Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 12 հազար զինծառայող: Հնգօրյա զորավարժություններին կներգրավվի 230 մարտական ինքնաթիռ, ինչպես նաև F-22 Raptor 6 և F-35 Lightning II 18 տիպի ինքնաթիռներ: Որոշ տեղական ԶԼՄ-ներ հայտնում են նաև գերձայնային B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչի հնարավոր մասնակցության մասին:
     Հյուսիսային Կորեան այդ զորավարժությունները «սադրանք» և «վտանգավոր խաղ» է անվանում:
9085 | 0
Facebook