Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տան պատշգամբում հայտնաբերվել է 70-ամյա բնակչի դին՝ բռնության հետքերով

15:25, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
Տան պատշգամբում հայտնաբերվել է 70-ամյա բնակչի դին՝ բռնության հետքերով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները։ 2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր տան պատշգամբում հայտնաբերվել է Արարատի մարզի բնակիչ, 1947թ. ծնված Պետիկ Աբրահամյանի դին՝ մարմնական վնասվածքներով։
     Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան պատճառը, մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

3798 | 0
Facebook