Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

64-ամյա «Կճոյի» սպանության համար հետախուզում են 27-ամյա երիտասարդին

20:05, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
64-ամյա «Կճոյի» սպանության համար հետախուզում են 27-ամյա երիտասարդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ: 2017թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ: Պարզվել է մահացածի ինքնությունը, ով հանդիսանում է Գագիկ Հովհաննիսյանը՝ ծնված 1953թ., նույն տան բնակիչ:
     Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:
     Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Խուզարկություն է կատարվել վերջինիս բնակարանում, որտեղ հայտնաբերվել են արյունոտ շորեր:
     Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ 27-ամյա երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:
     Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

4046 | 0
Facebook