Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը մտադիր է «առանց հապաղելու» պատասխանել ԱՄՆ-ի կողմից ռուս լրագրողներին հավատարմագրերից զրկելուն

12:45, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը մտադիր է «առանց հապաղելու» պատասխանել ԱՄՆ-ի կողմից ռուս լրագրողներին հավատարմագրերից զրկելուն

ՌԴ տեղեկատվական քաղաքականության հարցերով դաշնային խորհրդի հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշման դեմ պատասխան միջոցները կընդունվեն արդեն այսօր, հաղորդում է РИА Новости-ն:
     «Անհրաժեշտ է պատասխան միջոցներ կիրառել որքան հնարավոր է շուտ, առանց հապաղելու: Արդեն այսօր, կարծում եմ, այդ միջոցները կընդունվեն»,- ասել է Մորոզովը:
     Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը RT-ի լրագրողներին զրկել է հավատարմագրերից «օտար գործակալի» կարգավիճակի պատճառով:

4689 | 0
Facebook