Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի մարզում ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ երեխաներ, թունավորումով հոսպիտալացվել են

10:40, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Արմավիրի մարզում ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ երեխաներ, թունավորումով հոսպիտալացվել են
     Երեկ՝ նոյեմբերի 28-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 05:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» աշխտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներ, 37-ամյա Անուշ Վարդանյանը, 62-ամյա Սվետլանա Վարդանյանը, 59-ամյա Շողիկ Վարդանյանը: Իսկ 05:30-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նույն ախտորոշմամբ նույն գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 9-ամյա Արմեն Վարդանյանն ու 8-ամյա Արարատ Վարդանյանը: Իրավապահները պարզել են, որ նշված անձինք Այգեկ գյուղի իրենց տանը փայտե վառարանի ծխի արտահոսքից են թունավորվել:
     Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:
5468 | 0
Facebook