Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ իշխանություններն ամենաշատը Սամվել Բաբայանից էին վախենում». Արամ Հարությունյան

12:40, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
«ՀՀ իշխանություններն ամենաշատը Սամվել Բաբայանից էին վախենում». Արամ Հարությունյան
     «Այսօր երևաց, որ Բաբայանը ՀՀ թիվ մեկ քաղբանտարկյալն է, քանի որ ամենաշատն իրենից էին վախենում: Նախընտրական շրջանում նա ցանկանում էր, որ ընդդիմադիր ուժերը միասնական հանդես գան ու այդ նպատակով հանդիպել էր բոլորի հետ: Ես գիտեմ՝ ինչ են խոսել: Իշխանությունները վտանգ էին զգում, քանի որ Արցախում ևս նրան ակնածանքով էին վերաբերվում: Իշխանությունները զգացին, որ հնարավոր են ոչ միայն նախընտրական, այլև հետընտրական զարգացումներ ու դրա համար մեկուսացրին»,- անդրադառնալով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճռին՝ ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
     Հիշեցնենք՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման գործով մեղադրվող Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
     Տեսանյութը՝ Factor.am-ի:
Տեսանյութը՝ Factor.am-ի
6904 | 0
Facebook