Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

11:23, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
     Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
     Նույն գործով ամբաստանյալներ՝ Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, Անդրանիկ Քոչարյանը՝ 2 տարվա ազատազրկման, սակայն պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան, նրա եղբայր Կարեն Քոչարյանը՝ 2,6 տարվա ազատազրկման՝ չկիրառել պատիժը՝ սահմանելով 2 տարի փորձաշրջան, Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա ազատազրկման, սակայն պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան, Արմեն Պողոսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, կալանավորումը թողնվեց անփոփոխ, Դավիթ Հարությունյանը՝ 2 տարվա ազատազրկման, սակայն պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
     Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանին պահանջել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։
Տեսանյութն՝ «Ազատության»
4859 | 7
Facebook