Նոյեմբերի 24-ին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում
ստորագրվեց Հայաստանի և Եվրոմիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Փաստաթուղթը թեև լայն հնարավորություններ է ստեղծում տնտեսական, քաղաքական ոլորտներում համագործակցության խորացման, բայց չունի ազատ առևտրի բաղադրիչ, (քանի որ Հայաստանն այլ մաքսային միության մեջ է), և զիջում է ասոցացման համաձայնագրին:
Իշխող ուժը հույս է հայտնում, որ հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները, ընդդիմադիրները թերահավատ են՝ «որքանով որ այդ բարեփոխումները չեն սպառնա իշխանությանն, այդքանով էլ այդ բարեփոխումները կյանքի կկոչվեն և կիրականացվեն»:
Հարցման նպատակն է պարզել՝ հավատո՞ւմ եք արդյոք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով տեսանելի փոփոխություն կլինի ժողովրդի կյանքում:
Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները: