Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. հավատո՞ւմ եք արդյոք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով տեսանելի փոփոխություն կլինի հայ ժողովրդի կյանքում

20:10, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Հարցում. հավատո՞ւմ եք արդյոք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով տեսանելի փոփոխություն կլինի հայ ժողովրդի կյանքում
     Նոյեմբերի 24-ին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ստորագրվեց Հայաստանի և Եվրոմիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Փաստաթուղթը թեև լայն հնարավորություններ է ստեղծում տնտեսական, քաղաքական ոլորտներում համագործակցության խորացման, բայց չունի ազատ առևտրի բաղադրիչ, (քանի որ Հայաստանն այլ մաքսային միության մեջ է), և զիջում է ասոցացման համաձայնագրին:
     Իշխող ուժը հույս է հայտնում, որ հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները, ընդդիմադիրները թերահավատ են՝ «որքանով որ այդ բարեփոխումները չեն սպառնա իշխանությանն, այդքանով էլ այդ բարեփոխումները կյանքի կկոչվեն և կիրականացվեն»:
     Հարցման նպատակն է պարզել՝ հավատո՞ւմ եք արդյոք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով տեսանելի փոփոխություն կլինի ժողովրդի կյանքում:
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:
9729 | 2
Facebook