Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արքայազն Հարին հայտնել է նշանադրության մասին

16:05, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Արքայազն Հարին հայտնել է նշանադրության մասին
     Արքայազն Հարին կամուսնանա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով բրիտանական թագավորական պալատի մամուլի ծառայությանը:
     Նշանադրությունը տեղի է ունեցել նոյեմբերին: Պլանավորվում է, որ հարսանիքը տեղի կունենա 2018թ. գարնանը:
     Թագավորական պալատի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հարին իր մտադրությունների մասին հայտնել է թագուհի Ելիզավետա II-ին և թագավորական ընտանիքի մյուս անդամներին, ինչպես նաև ստացել իր հարսնացուի ծնողներների օրհնությունը:
     Հարսանիքից հետո զույգը կապրի Քենգսինգթոնյան պալատի նստավայրերից մեկում:
     36-ամյա Մեգան Մարքլը հայտնի է «Ֆորս մաժորները» սերիալում Ռեյչլ Զեյնի դերով: Մարքլն արդեն ամուսնացած է եղել, 2011թ. նա ամուսնացել է ռեժիսոր Թրեվոր Էնգելսոնի հետ և 2013թ. ամուսնալուծվել:
22947 | 0
Facebook