Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի դատարանն ամուսնալուծեց Ջիգարխանյանին և նրա կնոջը

14:55, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Մոսկվայի դատարանն ամուսնալուծեց Ջիգարխանյանին և նրա կնոջը
     Մոսկվայի Կունցևո թաղամասի 202-րդ շրջանի դատական բաժանմունքը բավարարել է դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ամուսնալուծության հայցը, հաղորդում է ТАСС-ը:
     Դատարանի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ դատական փակ նիստը պաշտոնապես լուծարել է դերասանի և նրա կնոջ ամուսնությունը:
     Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովն իր հերթին հայտնել է, որ Վիտալինա Ցիմբալյուկ
     Ռոմանովսկայան դեմ չի եղել ամուսնալուծությանը:
     «Ամուսինները համատեղ ունեցվածք չունեն, ամեն ինչ Վիտալինայի անունով է գրանցված»,- ասել է Պարֆյոնովը՝ հիշեցնելով, որ զույգը պաշտոնապես ամուսնացել էր 2016թ. փետրվարի 25-ին:
8493 | 0
Facebook