Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարոն Մարգարյանն իր աշխատակիցներին 13-րդ աշխատավարձն է վճարում, կարծես տարին 13 ամիս ունի». Ոսկան Սարգսյան

11:45, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
«Տարոն Մարգարյանն իր աշխատակիցներին 13-րդ աշխատավարձն է վճարում, կարծես տարին 13 ամիս ունի». Ոսկան Սարգսյան
     Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն տարիներ շարունակ իր աշխատավարձը չի ստանում, քանի որ գոյության այլ աղբյուրներ ունի: Տարոն Մարգարյանի ձեռքը չոր քարի տակ չէ, սակայն իրեն և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ է վճարում, կարծես տարին 13 ամիս ունի: Գնացեք Թիֆլիս և հին քաղաքի կոլորիտը կվայելեք, հայերի սարքած շինությունները վրացիները ներկայացնում են որպես ազգային ճարտարապետություն: Երևանում, բացի Էրեբունի ամրոցն ու պարսկական կապույտ մզկիթը, ոչինչ չի հիշեցնում, որ այն հնամենի քաղաք է: Փող աշխատելու մոլուցքով տարված` հին Երևանը քանդել են, տեղը բարձրահարկեր սարքել ու Երևանն ավերելու համար իրենք իրենց, երևանցիների մուծած հարկերից, պարգևատրում են 13-րդ աշխատավարձով:
4619 | 0
Facebook