Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 11-ից. առաջինը կպատվաստվեն 2004 թ. հուլիսից հետո ծնված աղջիկները

16:05, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 11-ից. առաջինը կպատվաստվեն 2004 թ. հուլիսից հետո ծնված աղջիկները
     Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները առաջինը կարվեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկներին: Պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 11-ից: «Արմենպրեսի» հաղորդմամբ` լրագրողների համար կազմակերպված իրազեկման դասընթացին այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
     «Պապիլոմա վիրուսի դեմ պետք է պատվաստվի 13 տարեկան շուրջ 16 հազար աղջիկ երեխա»,-նշեց նախարարը:
     Պատվաստումները կիրականացվեն ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում:
     «Շատ քիչ երկրներում են այդ պատվաստումներն իրականացվում բժշկական կենտրոններում, հիմնականում կատարվում են ուսումնական հաստատություններում: Հայաստանում ունենք դեռահասների պատվաստումների փորձ, հետևաբար, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները ևս կիրականացնենք նույն մեխանիզմով` ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում»,- ասաց Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
     Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախկինում առաջարկում էր երեք դեղաչափ պատվաստում: Արդեն երկու տարի է ԱՀԿ-ն երկրներին առաջարկում է երկու դեղաչափ պատվաստում` վեց ամիս ընդմիջումով:
     «Քանի որ պատվաստումները իրականացնելու ենք դեկտեմբերից՝ 13 տարեկան աղջիկների շրջանում, հետևաբար սկսելու ենք պատվաստել 2004-ից հետո ծնված աղջիկներին` հաշվի առնելով 6 ամիս ինտերվալը»,-ասաց Սահակյանն ու նշեց` ինչպես նախապես խոստացել էին` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների երեխաները ևս անպայման կպատվաստվեն:
     Պատվաստումները կիրականացվեն «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով:
7135 | 3
Facebook