Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«900 ապրանք թանկանալու է». ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկի վերաբերյալ կանցկացվեն լսումներ

17:25, կիրակի, 26 նոյեմբերի, 2017 թ.
«900 ապրանք թանկանալու է». ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկի վերաբերյալ կանցկացվեն լսումներ

Նոյեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, «Ելք»-ի նախագծում ասվում է. «ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։
     ԵԱՏՄ անդամակցության հետևանքով առաջնային անհրաժեշտության և լայն սպառման շուրջ 900 անուն ապրանք Հայաստանի Հանրապետության տարածքում անխուսափելիորեն թանկանալու է:
     ԵԱՏՄ անդամ-պետությունները որևէ օգնություն չեն ցուցաբերել և այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներով»:

3903 | 0
Facebook