Լոռու մարզում, նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վանաձորի ՊՆ N զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել:
Հանկարծամահ եղած զինծառայողը Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է: Նա նախկին ոստիկան է, աշխատել է ոստիկանության Վանաձորի ՊՊԾ բաժնում, այնուհետև տեղափոխվել զորամաս:
Գառնիկ Պետրոսյանն ամուսնացած էր, երկու անչափահաս դուստրերի հայր: