Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի

18:20, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Եգիպտոսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի

Եգիպտոսի Սինայ թերակղզու հյուսիսում գտնվող ալ-Արիշ քաղաքում մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի, ևս 120 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնել է եգիպտական պետական հեռուստատեսությունը:
     Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկիչները գործի էին դրել պայթուցիկ սարքը, ապա կրակ բացել շենքից փախչող մարդկանց ուղղությամբ: Կան նաև տեղեկություններ այն մասին, որ ահաբեկիչները կրակ են բացել նույնիսկ շտապօգնության մեքենաների ուղղությամբ, որոնցով պայթյունի վայրից տեղափոխվել են վիրավորները:
     Հայտնի է նաև, որ վիրավորների շրջանում մեծ թվով երեխաներ կան:
     Եգիպտոսի նախագահը դեպքից հետո արտակարգ նիստ է հրավիրել: Անվտանգության ուժերը շրջափակել են պայթյունի տարածքն ու փնտրում են հանցագործներին:

12587 | 0
Facebook