Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շրջանառության հարկի շեմի իջեցումը լուրջ պրոբլեմ է հարուցելու»․ Փաշինյանն այցելել է «Առինջ մոլ»

16:50, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
«Շրջանառության հարկի շեմի իջեցումը լուրջ պրոբլեմ է հարուցելու»․ Փաշինյանն այցելել է «Առինջ մոլ»

Ինչպես և պայմանավորվել էինք, այսօր այցելեցի «Առինջ մոլ», առևտրով զբաղվող քաղաքացիների բողոքներին և խնդիրներին ծանոթանալու։ Քննարկման արդյունքում դուրս եմ բերել ստորև բերված հետևությունները․

1․Նիսյա, այսինքն՝ ապառիկ ապրանքներ տրամադրելու դեպքում ՀԴՄ խփելու պահանջը գործնական բարդություններ է առաջացնում, որովհետև վաճառողի համար հարկային պարտավորություն է առաջանում, իսկ ինքը ռեալ գումար չի ստացել։ Չենք կարող ասել՝ թող մարդիկ նիսյա առևտուր չանեն, որովհետև դա նույնն է, թե ավտոմեքենաների վաճառքի սրահին արգելես ապառիկ առևտուր անել։ Բոլորը կսնանկանան։ Չենք կարող նաև ասել՝ թող առևտուր անեն առանց ՀԴՄ խփելու, կամ առանց շրջանառությունը ցույց տալու։ Բայց եթե մեքենաների վաճառքի դեպքում ապառիկը տեղում ձևակերպվում է և հետագա հիմնական գործող անձը մնում է բանկը, տոնավաճառներում նման մեխանիզմ չկա։ Նման մեխանիզմ հնարավոր կլինի աշխատացնել միայն այն պարագայում, եթե ՀՀ-ում գործի տրամաբանական տոկոսներով միկրովարկերի գաղափարը և դա ձևակերպվի տեղում։ և այս մասին պետք է մտածել։

2․ Հարկային օրենսդրությունը մշակելիս պետք է շատ սերտ կապի մեջ լինել պրակտիկ գործունեությամբ զբաղվող անձանց հետ։ Նրանք փորձագետներ չեն, բայց կարող են պրակտիկ գիտելիքների և փորձի բերումով այնպիսի առաջարկներ անել, որոնք ձեռնտու կլինեն և՛ պետությանը և՛ գործարարներին։

3․Անընդունելի է, երբ մաքսազերծման ոլորտում միջնորդական գործունեություն ծավալող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունն օֆշորային ծագում ունի և վերահսկվելով ՊԵԿ-ի կողմից դե ֆակտո մենաշնորհային կարգավիճակ է ստացել։ Այս փաստերի համադրումը ստիպում է մտածել, որ ոլորտի վատագույն ավանդույթները շարունակվում են և կառավարությունը սրա կապակցությամբ պետք է հանդես գա հստակ պարզաբանումներով, քանի որ, մինչ այս հնչած պարզաբանումները բավարար չեն։

4. 2018 թվականի հունվարի 1-ից նախատեսվող շրջանառության հարկի շեմի իջեցումը լուրջ պրոբլեմներ է հարուցելու։ Հիմա շրջանառության հարկ վճարող են համարվում այն սուբյեկտները, ում տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։ 2018 թվականի հունվարի 1-ից այս շեմը դառնալու է 58 միլիոն դրամ։ Սա հարուցելու է լուրջ բարդություններ և փոքր բիզննեսին դնելու է խոցելի վիճակում։ Առաջիկայում Հարկային օրենսգրքի քննարկումների համատեքստում այս հարցին անպայման կանդրադառնանք։

5614 | 1
Facebook