Իսպանիայի Պալմա Դե Մալյորկա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սևերով ավելի քան 6 ժամ տևած գերլարված պայքարում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտի հետ։ Պարտիան ավարտվեց 79-րդ քայլին։