Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. կո՞ղմ եք արդյոք ուսանողների՝ բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայելու առաջարկին

20:05, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Հարցում. կո՞ղմ եք արդյոք ուսանողների՝ բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայելու առաջարկին
     Իշխանություն-ուսանողներ կլոր-սեղան քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները տարբեր առաջարկներ ներկայացրեցին խորհրդարանին: Գլխավորը հետևյալն էր՝ մեկուկես տարվա ծառայությունը բաշխել բակալավրի 4 տարվա մեջ: «Առաջարկում ենք բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայել: Սա հնարավորություն է տալիս բանակը բերել բուհ, ոչ թե բուհը տանել բանակ, 2-2 ամիս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ»,- ասացին ուսանողները: Նախաձեռնության անդամների խոսքով՝ նման կերպ բոլորը կանցնեն զինվորական ծառայության, զինվորը չի կտրվի քաղաքացիական կյանքից, նաև դեմոգրաֆիկ խնդրի լուծում կարող է լինել ինչ-որ չափով:
     Հարցման նպատակն է պարզել՝ ինչպես եք վերաբերվում նախաձեռնության անդամների ներկայացրած այս առաջարկին:
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:
12196 | 2
Facebook