ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին շտապ տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Eg.ru-ի հաղորդմամբ՝ արտիստի վիճակը ծանր է, բժիշկները նրա առողջության մասին որևէ կանխատեսում չեն անում:
Մոսկվայի դրամատիկ թատրոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դերասանի ոտքերը չեն շարժվում:
«Դա տեղի է ունեցել շաքարախտի ֆոնին, նրան հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպիկովը»,- ասել է թատրոնի ներկայացուցիչը: