Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրարփի համայնքում ծնողներն ու աշակերտները փակել են ճանապարհը՝ պահանջելով վերանորոգել դպրոցը

12:35, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ջրարփի համայնքում ծնողներն ու աշակերտները փակել են ճանապարհը՝ պահանջելով վերանորոգել դպրոցը
     Արմավիրի մարզի Ջրարփի համայնքի դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները դասադուլ են անում: Նրանք դուրս են եկել փողոց և դժգոհում են, որ դպրոցում չկան անհրաժեշտ պայմաններ՝ դասերը շարունակելու համար: Վերջինների խոսքով, եթե մարզպետը չներկայանա և իր խոստումները չկատարի, փակելու են փողոցը: «Մեր միակ նպատակն ու պահանջն այն է, որ դպրոցը վերանորոգեն: 261 աշակերտ է գալիս, եթե այս պայմանները չլինեին, դպրոցում 300-ից ավելի աշակերտ կսովորեր: Մեզ պետք է ջեռուցումով, տանիքով ապահովեն: Պահանջում ենք, որ տեղադրվեն նոր պատուհաններ, մի փոքր կոսմետիկ վերանորոգում կատարվի: Երկու տարի առաջ խոստացան, որ առաջին կորպուսը կվերանորոգեն և սեպտեմբերի 1-ով երեխաները կտեղափոխվեն այնտեղ, բայց չեղավ: Մենակ խոստումներ են տալիս: Մարզպետին կանչում ենք, ասում ենք՝ եկեք, խոսենք, չի գալիս: Մի քանի օր առաջ մարզպետարանից մարդ էր եկել և ինքն իր բերանով ասաց, որ այս դպրոցը չի վերանորոգվի և չի սարքվի: Հետո այսքան բնակչություն հավաքվել է, մեկը չի գալիս, հարցնի՝ ինչի համար, բանի տեղ չեն դնում: Ընտրության ժամանակ են մենակ գալիս: 30 տարի է՝ սպասում ենք, որ պետք է դպրոց ունենանք»,- վրդովված պատմում էին հավաքված ծնողները:
     Ի դեպ վերջինները նշում էին, որ դպրոցի տնօրենը նոր է և նրանից բողոք չունեն:
5526 | 0
Facebook