Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ում քննարկվում է բժիշկների դեմ բռնություն գործադրածների պատիժը խստացնելու մասին օրինագիծը

10:50, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
ԱԺ-ում քննարկվում է բժիշկների դեմ բռնություն գործադրածների պատիժը խստացնելու մասին օրինագիծը

Խորհրադարանում քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատժի խստացմանը:
     Օրենքի նախագծով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:
     Մեկ այլ կետով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2437 | 0
Facebook