Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2018-ը լինելու է ամենամեծ գնաճով տարին՝ առանց նպաստների, աշխատավարձերի բարձրացման». «Ելք» խմբակցության ղեկավար

11:30, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«2018-ը լինելու է ամենամեծ գնաճով տարին՝ առանց նպաստների, աշխատավարձերի բարձրացման». «Ելք» խմբակցության ղեկավար
     «2018-ին նպաստները չեն բարձրանում, նվազագույն աշխատավարձը չի ավելանում, առողջապահության, սոցիալական, կրթության ծախսերը նվազում են, արտաքին պարտքն ավելանում է: Սրան զուգահեռ գներն աճում են ու 2018-ը լինելու է ամենամեծ գնաճով տարին՝ վերջին տարիների համեմատ»,- Բյուջե 2018-ի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով կառավարության անդամներին, ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ չնայած այդ ամենին, բյուջեով կա հոդված, ըստ որի՝ ավելանում է պետական աշխատողների պարգևատրումների, խրախուսումների հատկացումը: «2018-ի համար սահմանափակ ռեսուրսներ ունենք: Եթե կա գյուղական համայք, որ նպաստառու են և ունակ են եկամուտ ստեղծել, ասում ենք՝ եկեք ճանապարհները վերանորոգենք, փոխհատուցմամբ վարկ տանք, որ արտադրեն, վաճառեն ու եկամուտ ունենան»,- ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
     «Ասում եք՝ վարկ տանք, էս էլ առավոտյան սահմանամերձ գյուղերի արտադրական ձեռնարկությունների մասին էի խոսում, որ վարկ տալուց ասում են՝ ռիսկային ես, դրա համար բարձրացնում ենք տոկոսադրույքը: Այդպես ե՞ք աջակցում»,- հավելեց պատգամավորը:
2972 | 0
Facebook