Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սահմանամերձ համայնքներում վարկերը բարձր տոկոսով են տալիս՝ պատճառաբանելով, որ ցանկացած արկից ձեր ձեռնարկությունը կարող է փլուզվել». Փաշինյան

11:10, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Սահմանամերձ համայնքներում վարկերը բարձր տոկոսով են տալիս՝ պատճառաբանելով, որ ցանկացած արկից ձեր ձեռնարկությունը կարող է փլուզվել». Փաշինյան
     «Կարծում եմ՝ պետք է լրջորենք նայենք, թե ինչքանով է սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ մեր տարվող քաղաքականությունն արդյունավետ, որովհետև սահմանամերձ բնակավայրերը, ցավոք, շարունակում են դատարկվել, և ընդ որում արտագաղթն, այստեղ երկու ուղղությամբ է: Մի ուղղությունը դեպի հանրապետության ավելի խոշոր բնակավայրեր, մյուս ուղղությունը՝ ՀՀ-ից դուրս»,- «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրինագծի քննարկման ժամանակ, դիմելով կառավարությանը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Կան արտադրական ձեռնարկություններ, որոնք գտնվում են անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի վրա: Եվ պարզվում է, որ այդ ձեռնարկությունների ներկայացուցիչները գնում են բանկերից վարկ վերցնելու, նրանց ոչ միայն ավելի ցածր տոկոսով չեն վարկ տրամադրում, այլ ընդհակառակը, տոկոսը բարձրացնում են՝ պատճառաբանելով, որ դուք ռիսկային գոտում եք, ցանկացած արկից ձեր ձեռնարկությունը կարող է փլուզվել, ավիրվել: Սա մի թեմա է, որը հրատապ կերպով պետք է քննարկվի: Տարբերակներից մեկը, որ կառավարությունը վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորի»:
2768 | 0
Facebook