Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հեռախոսս 2 օրվա ընթացքում է 2 միլիոնի գումար ծախսել». Հերմինե Նաղդալյանը՝ հեռախոսային խոսակցությունների մասին

12:55, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Հեռախոսս 2 օրվա ընթացքում է 2 միլիոնի գումար ծախսել». Հերմինե Նաղդալյանը՝ հեռախոսային խոսակցությունների մասին

«Չեք ասի՞` ում հետ եք պետության հաշվին 2 մլն դրամի խոսել, որ այդքան գումար եք ծախսել»,- այսօր խորհրդարանում դիմելով ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին՝ հարց ուղղեցին լրագրողները:
     «Էրեխեք ջան, ի՞նչը մեկնաբանեմ դրա. հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն չի անջատվել, դրանից է եղել»:
     Հարցին, թե Չինաստա՞ն է խոսել որդու հետ, պատասխանել է. «Չէ, Չինաստան իմ որդու հետ ես Whatsapp-ով եմ խոսում, դա վճարովի չի»:
     Ճշտող հարցին՝ Դո՞ւք եք փոխանցելու ծախսած գումարը, նշել է, որ իրեն ոչինչ չի ասվել այդ մասին:
     Նաղդալյանը հայտնել է, որ դա մի ամսվա վճար չի, մի քանի օրվա ընթացքում է 2 մլն-ի հաշիվ կազմել. «3G-ս 2 օր անջատված է եղել»:

6167 | 2
Facebook