Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊԵԿ-ը՝ Բագրատաշենի անցակետում կուտակումների մասին

12:10, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
ՊԵԿ-ը՝ Բագրատաշենի անցակետում կուտակումների մասին

Նոյեմբերի 11-ին MAMUL.am-ում հրապարակված «Բագրատաշենի մաքսակետում «կատաստրոֆիկ» վիճակ է. հարյուրավոր ավտոմեքենաներ չեն կարողանում հատել սահմանը» վերնագրով տեղեկատվության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել` նշելով, որ վերոնշյալ օրը Բագրատաշենի անցակետում մեքենաների կուտակումները պայմանավորված են եղել տեխնիկական խնդիրներով։
     «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ ՊԵԿ մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի որոշ ծառայությունների՝ նոյեմբեր 11-ին ժամը 15:00-ից երեք ժամով անհասանելիությունը պայմանավորված է եղել այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության փոխանակման հանգույցների բնականոն աշխատանքի խափանմամբ։ Խափանումից անմիջապես հետո գործընկեր երկրների համապատասխան մարմինների հետ իրականացվել են համակարգերի բնականոն աշխատանքի վերականգնմանն ուղղված քայլեր։ Այդ ընթացքում մաքսային մարմիններին հանձնարարվել է կազմակերպել հնարավոր անհարմարությունների նվազեցման միջոցառումներ: Ինչ վերաբերում է «մեքենաների մուտքը հայկական կողմ արգելելուն» և «100-ավոր մեքենաների կուտակումներին», ապա հարկ է հստակեցնել, որ թեև ծրագրված աշխատանքները ժամանակավոր դանդաղեցրել են սահմանահատման գործընթացը, սակայն մեծ կուտակումների առաջացման մասին լուրերը չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը: Վերականգնողական աշխատանքների արդյունքում բացահայտվել և վերացվել են խնդիրների պատճառները, իսկ ներկայում գործող համակարգերն ապահովում են առավել բարձր արտադրողականություն: Պատճառված անհանգստությունների համար կոմիտեն հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած հաղորդագրության մեջ։

5286 | 0
Facebook