Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վիգեն Սարգսյանի տարկետման հիմքերն ինձ չեն տրամադրվել. այդ փաստաթղթերը ոչնչացվել են». Ն. Փաշինյան

14:40, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Վիգեն Սարգսյանի տարկետման հիմքերն ինձ չեն տրամադրվել. այդ փաստաթղթերը ոչնչացվել են». Ն. Փաշինյան

Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։
     Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետև ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։
     Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանն ապօրինի կերպով զորակոչից խուսափել է։

5344 | 0
Facebook