Բագրատաշենի մաքսակետում հարյուրավոր ավտոմեքենաների կուտակումների պատճառով ավտոներկրողները հայտնվել են «կատաստրոֆիկ» վիճակում: Այդ մասին
MAMUL.am-ի թղթակցին հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: «Բագրատաշենի անցակետում խայտառակ վիճակ է: Վրաստանից Հայաստան եկող հարյուրավոր ավտոմեքենաների չեն թույլատրում հատել սահմանը: Պատճառաբանում են, թե սերվերն անջատված է և չեն կարող հայտարարագրել: Անելանելի վիճակում են նաև բեռնափոխադրողները: Երկու կողմից է խցանումը. թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի»,-ահազանգեց մեր զրուցակիցը: