Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնական ճգնաժամում ռուսական հետք են գտել

13:05, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Կատալոնական ճգնաժամում ռուսական հետք են գտել
     Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Ինյիգո Մենդեզ դե Վիգոն հայտարարել է, որ Մադրիդը ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդի ժամանակ կբարձրացնի Կատալոնիայի իրավիճակին Ռուսաստանից և այլ երկրներից հաքերների հնարավորության միջամտության հարցը, հաղորդում է El Pais-ը:
     «Կառավարությունը հաստատել է այն փաստը, որ սոցցանցերում նկատված մի շարք հաղորդագրություններ ստացվել են հենց Ռուսաստանի տարածքից»,- ասել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը:
     Նա նշել է, որ Իսպանիան հուսով է, որ ԵՄ-ն այդ հարցին լուրջ կվերաբերվի:
8253 | 0
Facebook