Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը

18:05, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը

Երևանի Օլիմպավանում տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 10-րդ համաժողովն՝ Արթուր Գևորգյանի նախագահությամբ, որի ընթացքում ամփոփվեց 2017 թվականը։

«Տարվա կարևորագույն ձեռբերումը համարում եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը մտավ սիրողական։ Օլիմպիական խաղերին ազատ են մասնակցել բոլոր պրոֆեսիոնալները, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր դեռ աշխարհի չեմպիոն չեն դարձել։ Մեր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները՝ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը, 12-ական մենամարտ են անցկացրել։ Տղաները շուտով իրենց մասին լսել կտան։ Նրանք դեռ կմասնակցեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, եթե հաղթեն Հայաստանի առաջնությունը։ Այս տարի Հայաստանի առաջնությանը չմասնակցեցին, որովհետև արդեն պլանավորված էին նոյեմբերին կայանալիք մենամարտերը։ Մինչև տարեվերջ տղաները նաև սիրողական մրցաշարերի կմասնակցեն։ Տարվա ձեռբերում եմ համարում «Punch boxing»-ի հետ համագործակցությունը։ Առաջին անգամ պայմանագիր կնքեցինք «Golden boy promotion»-ի հետ։ Պայմանագիր ենք ձեռք բերել, որ մեր լավագույն մարզիկներն, ովքեր հասել են բարձր մակարդակի, համագործակցեն ընկերության հետ։ Հիմա ցանկանում ենք լավագույն տասնյակ-քսանյակ մտնել, որպեսզի մեզ վրա ուշադրություն դարձնեն ամենահայտնիները։ Հաջորդ տարի տղաները կայցելեն ԱՄՆ և, հնարավոր է, պայմանագիր կկնքեն։ Ձեռքբերում է նաև այն, որ ունենք միջազգային մակարդակի մարզադահլիճ, իդեալական պայմաններ՝ մարզումներ անցկացնելու համար»,- Գևորգյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը
Տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը

Տարվա ամփոփումից հետո մարզիչները հանդես եկան հաշվետվություններով, ինչից հետո ֆեդերացիայի նախագահը նշեց, որ առաջիկայում քննություններ են տեղի ունենալու։

«Առաջիկայում տեղի կունենան որակավորման հերթական քննությունները։ Այն լինելու է ոչ թե տեսական, այլ գործնական՝ դահլիճային։ Այն ամենն, ինչ գիտեք տեսականորեն, ցույց կտաք գործնականում։ Սա արվում է՝ լավագույն ավանդույթները վերականգնելու համար։ Փաստն այն է, որ հեռվացել ենք հայկական դասական բռնցքամարտից։։ Ունենք հավաքականի անդամներ, ովքեր չեն տիրապետում տարրական շարժումների։ Շատ մարզիչներ կան, որ բռնցքամարտիկ չեն եղել կամ շատ քիչ են զբաղվել բռնցքամարտով։ Իհարկե, բացառություններ լինում են, բայց ամեն դեպքում, բացերը շատ են։ Ուզում եմ բոլոր մարզիչներն ապացուցեն, որ տիրապետում են մասնագիտությանը։ Միայն քննություն հանձնալով կապապցուցեք ձեր կարգը և կշարունակեք աշխատանքը։ Ես վստահ եմ, որ բոլորդ էլ կհանձնեք քննությունը»։
     Բացի այդ, Գևորգյանը հայտարարեց Հայաստանի տարբեր տարիքային խմբերի նոր գլխավոր մարզիչների անունները։

3602 | 0
Facebook