Apple ընկերությունը խոստովանել է iPhone X-ի սենսորային էկրանի հետ կապված խնդիրները, որոնց պատճառով սմարթֆոնը սառը եղանակին դադարում է արձագանքել էկրանին դիպչելու ժամանակ, հաղորդում է Lenta-ն:
Ընկերությունը մեկնաբանել է իրավիճակը, երբ դրա մասին գրել է Reddit-ի օգտատերը:
«Մենք գիտենք դեպքեր, երբ iPhone X-ի էկրանը ժամանակավորապես դադարել է սառը եղանակին արձագանքել՝ էկրանին դիպչելու ժամանակ: Մի քանի վայրկյան հետո էկրանը կրկին սկսում է աշխատել: Խնդրի լուծումը սմարթֆոնի հաջորդ թարմացումների խնդիրներից մեկը կլինի»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: