Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են. ՍԴ

15:35, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են. ՍԴ

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է «Լուսավոր Հայաստանի» դիմումի վերաբերյալ իր որոշումը. Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են:
     Հիշեցնենք՝ Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտել էին նիստերը, բայց Վանաձորի քաղաքապետը շարունակում էր նիստեր գումարել:
     ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Արտակ Զեյնալյանը ՍԴ որոշման հրապարակումից հետո, լրագրողների հետ զրույցում ասացին. «Մեր պահանջն ամբողջությամբ բավարարված է: ՍԴ-ն այդ նորմը հակասահմանադրական ճանաչեց ու դրա հիման վրա կայացված նիստերի որոշումները ևս իրավական ուժ չեն ունենա: Որոշումն ուժի մեջ կմտնի եկող տարվա մարտից»,- վճռի հրապարակումից հետո հայտարարեց Զեյնալյանը: «ՍԴ-ն ասաց՝ այն նորմով, որ մինչև հիմա նիստեր եք գումարել, իբր քվորում ապահովել, հակասահմանադրական է, հետևաբար բոլոր գումարված նիստերը, որ չեն ունեցել քվորում, հակասահմանադրական են, ու, ըստ էության, ավագանին պետք է լուծարվի: Եթե լուծարվում է, Վանաձորում տեղի է ունենում արտահերթ ընտրություն»,- պարզաբանեց Մարուքյանը:

3572 | 0
Facebook