Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է

15:35, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է

«Զարմանալի է, բայց փաստ` ես դեռ նոր 70-ն անց եմ»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն, ով բեմում նստելու և «մահախոսականներ» լսելու փոխարեն նախընտրեց հոբելյանը նշել հյուրախաղերի տեսքով: Ծատուրյանը նվերներ ստանալ չի սիրում, իսկ կյանքի ամենամեծ նվերը համարում է Գյումրու թատրոնը, որն իր կամքով հանձնեց երիտասարդներին:
     Ռեժիսորի բեմադրությամբ «Սիրո Casting» ներկայացումը` հյուրախաղերի շրջանակում երևանյան հանդիսատեսը ևս հնարավորություն ունեցավ տեսնելու: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսորն անկեղծացավ, որ պիեսն իր համար այնքան էլ գրավիչ չէր, բայց գլխավոր ռեժիսորը պարտադրեց, ինքն էլ ստիպված սկսեց «օյինբազություններ» անել այն հետաքրքրիր դարձնելու համար:

«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
Նրա խոսքով` շատ խոսակցական պիես է, մեր հայ ժողովուրդն էլ չի սիրում լսել. «Ակտ պիտի լինի կամ հեքիաթ, որ նայեն»,- կարծում է Ծատուրյանը: «Երեք ծեր կանայք, որ միայնակ են, հանկարծ հասկանում են, որ ուզում են ամուսնանալ: Պիեսը մեր իրականության մասին է, դա էր, որ ինձ թև տվեց: Ես կուրսում 15 ուսանող ունեմ, 8-ի հայրերն այստեղ չեն, շատ կանայք միայնակ են այսօր»,- նշեց Ծատուրյանն, ում խոսքով` թեև եղեռնասեր ժողովուրդ ենք, բայց շատ չի լրջացրել. «Լիրիկական կոմեդիա է: Հոգնեցինք լացելով: Չգիտես՝ ինչու լացելն այսօր բարոյականության նշան է»:
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է

     Ներկայացման ժամանակ պատահաբար մի տղամարդուց զանգ է գալիս, ու երեք միայնակ մնացած կանայք հանկարծ հասկանում են, որ տղամարդ են ուզում: Սոցկայքերի միջոցով սկսում են ամուսին փնտրել: «Ես աղջիկ և թոռ ունեմ, բայց նրանք իրենց կյանքով են ապրում, տարին մեկ անգամ միայն ծննդյանս օրն են գալիս, ու ես կրկին մնում եմ մենակ, սիրեկանի էլ համաձայն չեմ, ուզում եմ ամուսնանալ, թեկուզ լինի իմ ամուսնու նման, նստի բազմոցին, ծխի և ֆուտբոլ նայի, բայց միայնակ չմնամ»,- մեզ հետ զրույցում պատմեց հերոսուհիներից մեկին մարմնավորող գյումրեցի դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը:
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
Նրա խոսքով` փորձերը ֆանստասիկ էին, հատկապես` Նիկոլայ Ծատուրյանի մասնակցությամբ:
     ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Անահիտ Քոչարյանն էլ ներկայացման մեջ մարմնավորում է դերասանուհու, ով երեք անգամ ամուսնացած-բաժանված է, նորից` միայնակ: «Ինձ համար բեմադրությունն արժևորովում է նրանով, որ շատ զավեշտալի տեսարաններ կան, բայց չի կորել լրջությունը` մարդու մենակության խնդրի: Կերպարներից ամեն մեկն իր ձևով փորձում է լցնել այդ մենակությունը, բայց մենակությունը լցվում է միայն, երբ կողքիդ կա տղամարդ: Միշտ երազել եմ մարդու մենակ մնալու մասին խոսել որևէ դերով: Շատ հաճույքով ենք աշխատել»,- ասաց Անահիտ Քոչարյանը:
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է

     Ներկայացման ավարտին խնդիրը լուծվում է կանանցից միայն մեկի համար, մյուսներն էլ շարունակում են տղամարդ գտնելու հույսով ապրել:
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է
«Պիեսը գրավիչ չէր, ստիպված եղա օյինբազություններ անել, որ հետաքրքիր դարձնեմ». Նիկոլայ Ծատուրյանը դեռ նոր 70-ն անց է

    
     Հեղ.` Անի Մնացականյան

5259 | 0
Facebook