Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ձեր ձեռքերին եք ազատություն տալիս, շատ վատ կավարտվի». ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը՝ դասադուլի մասնակիցներին

12:00, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
«Եթե ձեր ձեռքերին եք ազատություն տալիս, շատ վատ կավարտվի». ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը՝ դասադուլի մասնակիցներին
     Քիչ առաջ բանավեճ սկսվեց ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի ու դասադուլի մասնակիցների միջև: Դարբինյանը կոչ արեց նրանց չխանգարել դասապրոցեսն ու չշրջել լսարաններով: «Եթե ձեր ձեռքերին եք ազատություն տալիս, շատ վատ կավարտվի»,- համալսարանի մուտքի մոտ դիմելով դասադուլի մասնակիցներին՝ ասաց նա: «Ո՞ւր ա ձեռ, ուզում ես մտնել ներս՝ մտիր»,- պատասխանեցին հավաքվածները՝ հորդորելով աշխատակազմի ղեկավարին չբղավել իրենց վրա:
     «Կրկնում եմ՝ դուք իրավասություն չունեք մտնել լսարաններն ու ստուգումներ անել, տապալել դասապրոցեսը»,- ասաց Դարբինյանը: Այս պահին լսարաններից մեկում նա զրուցում է հավաքի մասնակիցներից երկուսի հետ:
5773 | 0
Facebook