Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս նախագիծը ոչ թե մայրերին օգնելու համար է, այլ դայակներին հարկային դաշտ բերելու». Ն. Փաշինյան

16:10, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
«Այս նախագիծը ոչ թե մայրերին օգնելու համար է, այլ դայակներին հարկային դաշտ բերելու». Ն. Փաշինյան
     ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է երիտասարդ մայրերի աշխատանքը և երեխայի խնամքը համատեղող օրենսդրական նախաձեռնությունը: Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է՝ այն մայրերն, ովքեր գտնվում են երեխայի մինչև 3 տարին լրանալը խնամքի արձակուրդում (որի համար ամսական 18 հազար նպաստ են ստանում), մինչև 2 տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում պետության հաշվին դայակ վարձելու հնարավորություն կունենան: «Երեխայի խնամքը կազմակերպելու համար եթե դայակ եք վերցնում, մենք ասում ենք՝ աշխատավարձի հիսուն տոկոսը, ինչքան որ դուք կորոշեք, բայց ոչ ավելի նվազագույն աշխատավարձից, կփոխհատուցի պետությունը: Օրինակ, եթե 110 հազարից ավելի եք որոշել տալ դայակին, 55 հազարը կվճարի պետությունը»,- նշեց նախարարը: «Դայակը շահագրգիռ չի լինելու, որովհետև ինքը հաշվելու է, որ եթե, օրինակ մի քիչ բարձր եղավ աշխատավարձը, ասենք՝ 200 հազար, հարկվելու ա, պակասելու ա էլի»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք դայակին չենք տալու փողը, երեխայի մորն ենք փոխհատուցելու, ով պայմանագիր է կապել դայակի հետ»,- արձագանքեց Աժ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
     Երկարատև քննարկումներից հետո «Ելք» խմբակցության ղեկավարը հայտարարեց. «Այս օրենքը ոչ թե մայրերին օգնելու համար է, այլ դայակներին հարկային դաշտ բերելու»: Հակոբյանը պատասխանեց. «Դուք դե՞մ եք դրան, որ մարդն աշխատի ու հարկ վճարի... աշխատատեղեր էլ ենք ստեղծում ի վերջո»: «Համ էլ ուզում եք գործազրկության տոկոսն իջեցնել՝ մի փամփուշտով 25 նապաստակ եք խփում»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
4370 | 0
Facebook