ԵՊՀ-ի մոտ
շարունակվում է տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ցույցը: «Հարցը փակված չի լինի, եթե անգամ երկրորդ ընթերցմամբ ընդունվի. կլինեն ընդվզումներ, դասադուլներ»,- հայտարարում են հավաքվածները: Համալսարանի անվտանգության աշխատակիցները փակել են դռները՝ թույլ չտալով ներսում գտնվողներին դուրս գալ: «Տարկետում լինելու ա» վանկարկում են երիտասարդները՝ պահանջելով բանավեճ Կրթության և գիտության ու Պաշտպանության նախարարների հետ: