Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դասադուլ. համալսարանականներն` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման

10:55, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Դասադուլ. համալսարանականներն` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման

Այսօր վաղ առավոտից ԵՊՀ-ի ուսանողները հավաքվել են հաստատության բակում և «տարկետում» վանկարկելով կոչ են անում բոլոր մասնաշենքերի ուսանողներին` միանալ իրենց պահանջին և ընդվզել տարկետման իրավունքի սահմանափակման դեմ:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում վերջինները նշել են, որ դասադուլ են անում և իրենց բոլոր քայլերն ուղղված են իրենց պահանջների բավարարմանը:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին օրենքի» նախագծով պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի միայն նպատակային ուսումնառության համար, այսինքն` եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ՝ մասնակցելով «Պատիվ ունեմ» ծրագրին։ Վիգեն Սարգսյանի հիմնավորումը, թե սա արվում է, որ ուսումնական տարկետումները չդառնան ծառայությունից առհասարակ ազատվելու միջոց, չի ընդունվում ուսանողների կողմից:
     Նշենք, որ ձայների 89 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց նախագիծը:

4200 | 3
Facebook