Երեկ եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքը Լոնդոնի բորսայում 2015թ. ի վեր առաջին անգամ գերազանցել է 64 դոլարի սահմանագիծը: Նավթի գների բարձրացումն, ինչպես նշել ենք, կապված է Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի անդամների ձերբակալության հետ:
Այսօր առավոտյան շուկայական ճշգրտումների արդյունքում «Բրենթ» մակնշման նավթի արժեքը հասել է 64.19 դոլարի՝ նախօրեին շուկայի փակման ժամանակ գրանցած արժեքից 0.12%-ով պակաս:
Ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի արժեքը գնահատվել է 57.34 դոլար՝ 0.01%-ով պակաս: