Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նույնն է, թե ընտանիքի հայրը հայտարարի, որ մյուս տարի բնակարանը վերանորոգելու ենք, հետևաբար ոչ պետք է հաց ուտենք, ոչ՝ հագուստ գնենք». Պետրոսյանը՝ Ջանջուղազյանին

14:05, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
«Նույնն է, թե ընտանիքի հայրը հայտարարի, որ մյուս տարի բնակարանը վերանորոգելու ենք, հետևաբար ոչ պետք է հաց ուտենք, ոչ՝ հագուստ գնենք». Պետրոսյանը՝ Ջանջուղազյանին

«2018 թվականի պետական բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին տրամադրվող ծախսերը նվազել են 362 մլն դրամով, մինչդեռ ժողովրդի սոցիալական վիճակն օրեցօր վատթարանում է: Արդոք սա չի հակասում Սահմանադրության այն դրույթին, որի առաջին հոդվածը նշում է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է: Ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեծագույն արժեքը մարդն է, բայց նվազեցնում ենք այդ թիրախն ապահովելու ծախսերը»,- այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատագմավոր Գևորգ Պետրոսյանը` դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:
     «Եթե պատկերացնենք, որ սոցիալական ծախսերով է մարդու իրավիճակը բարելավվում, դատապարտված կլինենք ձախողման: Հիմա դուք ասում եք՝ վատացել է մարդկանց սոցիալական վիճակը, ես էլ կհարցնեմ՝ ինչո՞վ է վատացել։ Ձեր դիտարկմանը, թե մեկը, ով կարող է պնդել, որ վիճակը չի վատթարացել, ուրեմն ոչ թե ապրում է Հայաստանում, այլ պարզապես գտնվում է այստեղ: Կարող եմ ասել, որ գործազրկությունն այս տարվա առաջին կիսամյակում, եթե 19% էր, ապա հիմա դարձել է 17.8%։ Ակտիվ բնակչության թիվն աճել է։ Այն մարդիկ, ովքեր առաջ աշխատանք չուենին և հիմա աշխատանք ունեն, իրենց համար սոցիալական վիճակը լավացե՞լ է, թե՞ վատացել»,- պատգամավորին հարցրեց փոխնախարարը:
     Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրավիճակը գնալով վատթարանում է, քանի որ օրեցօր գնաճն ավելի է նկատվում, իսկ կենսաթոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում. «Ես համեմատեմ ընտանիքի հետ. ձեր մոտեցումը նույնն է, թե ընտանիքի հայրը կանգնի ու հայտարարի, որ մենք մյուս տարի բնակարանը պետք է վերանորոգենք, հետևաբար ոչ պետք է հաց ուտենք, ոչ հագուստ գնենք: Սա ի՞նչ մոտեցում է։ Շեշտը դնել միայն մի ուղղության վրա, չի կարելի»:

3690 | 0
Facebook