Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում, Եմենի սահմանից ոչ հեռու կիրակի օրը ուղղաթիռ է կործանվել, որում գտնվել են Սաուդյան Արաբիայի արքայազնն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հաղորդում է Al Jazeera-ն:
Զոհվածների թվում են արքայազն Մանսուր բեն Մուքրին բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդն ու բարձրաստիճան 8 պաշտոնյա: Թագավորական ընտանիքի անդամի մահվան մասին լուրը հաստատել է Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արքայազնն ու պաշտոնյաները տեսչական ուղևորություն էին կատարում:
Ուղղաթիռի կործանման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշենք, որ Մանսուր բեն Մուքրինը Սաուդյան Արաբիայի իշխող արքայատոհմի անդամ էր: Նրա հայրը՝ Մուքրին իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը 2015թ. հունվարի 23-ից ապրիլի 29-ը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնն էր: 2015թ. ապրիլին թագավոր Սալմանը փոխվեց թագաժառանգության կարգն ու պաշտոնից ազատեց Մուքրինին, և նոր թագաժառանգ դարձավ երկրորդ փոխվարչապետ Մուհամադ իբն Նաիֆ ալ Սաուդը: