Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մեղադրել է Իրանին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռ արձակելու համար

11:25, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը մեղադրել է Իրանին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռ արձակելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Եմենից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռի արձակման համար մեղավոր է Իրանը:
     «Իմ կարծիքով՝ Իրանը հարձակում է իրականացրել Սաուդյան Արաբիայի վրա: Դուք գիտե՞ք այդ մասին: Դուք տեսել եք, որ հրթիռ է արձակվել, իսկ մեր համակարգերը խոցել են այն»,- Տոկիոյի ճանապարհին՝ օդանավում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Թրամփը:
     Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ ուժերը Էռ Ռիադի հյուսիս արևելքում բալիստիկ հրթիռ են ոչնչացրել: Լրատվականների հաղորդմամբ՝ այն արձակել են Եմենի հուսիթ ապստամբները:

7611 | 2
Facebook