Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աննախադեպ բացահայտում արվեց՝ ոստիկանությունը կենթարկվի վարչապետին». Էդմոն Մարուքյան

16:35, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
«Աննախադեպ բացահայտում արվեց՝ ոստիկանությունը կենթարկվի վարչապետին». Էդմոն Մարուքյան
     Բյուջե 2018-ի քննարկման ժամանակ Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, ով ներկայացնում էր ոստիկանության զարգացման ծրագիրը, նշեց, որ այնտեղ աննախադեպ բացահայտում կար: «Կա Սահմանադրության կարգավորում, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման, և այլևս չեն լինելու կառավարությանն առընթեր մարմիններ: Դուք ձեր զեկույցում նշեցիք, որ 2018-ին նախատեսում եք վարչապետին ենթակա ոստիկանություն ունենալ: Այսինքն, ըստ էության, որևէ մեկը չի պատրաստվում կառավարությանն առընթեր մարմինները դարձնել նախարարություններ ու նրանց բերել խորհրդարանական հաշվետվության դաշտ»:
     Եղիազարյանն արձագանքեց, որ դա տեսլական է ու իրենք այդպես են պատկերացնում. «Սահմանադրությունում հստակ գրված է՝ կան նախարարություններ, վարչապետին ենթակա մարմիններ ու ամեն ինչ այդ շրջանակներում է: Ամեն դեպքում որոշողն ԱԺ-ն է»:
4515 | 0
Facebook