Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ MP3-ն և Սևակ Խանաղյանը համատեղ համերգ կտան

14:05, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Արամ MP3-ն և Սևակ Խանաղյանը համատեղ համերգ կտան

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երիտասարդներին և ուսանողներին տոնական համերգային երեկո կպարգևեն սիրված երգիչներ Արամ MP3-ին և Սևակ Խանաղյանը։
     Համերգի ընթացքում ի թիվս հին ու սիրված երգերի Արամ MP3-ն կներկայացնի իր նոր՝ «Սկսում ենք» երգը։
     Արամ MP3-ն տոնի նախաշեմին իր բարեմաղթանքը հղեց երիտասարդներին՝ լինել որքան հնարավոր է խենթ, խելացի, ձգտող, բարդույթներից զուրկ։ «Ցանկանում եմ, որպեսզի մեր երիտասարդները լինեն արգելքները հաղթահարող, անկաշկանդ։ Կաշկանդված մարդն այս դարում որևէ մեկին պետք չէ։ Եվ ամենակարևորը՝ լինեն խենթ ու խելառ, էքսպերիմենտներ սիրող»,- ասաց երգիչը։

10971 | 0
Facebook