Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիսիանում ԲՀԿ-ական թեկնածուն հրաժարվել է պայքարից

14:40, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Սիսիանում ԲՀԿ-ական թեկնածուն հրաժարվել է պայքարից

Քիչ առաջ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ Սիսիանի տարածաշրջանում մնացել է մեկ թեկնածու: «ԲՀԿ-ի թեկնածուն քիչ առաջ հրաժարվել է պայքարից: Դա իր որոշումն էր: Պատճառների մասին չգիտեմ, կարծում եմ` այսօր ինքը հայտարություն կանի»,- ասել է մարզպետը։
     Նա տեղեկացրել է, որ Սիսիանում նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 1 թեկնածու՝ գործող քաղաքապետ, հանրապետական Արթուր Սարգսյանը:
     Հիշեցնեք՝ երեկ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե Սիսիանի քաղաքապետ և համայնքապետի թեկնածու Արթուր Սարգսյանը սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի: Նշվում է, որ Սարգսյանը խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ:

3675 | 0
Facebook