Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքի ահաբեկիչն ԱՄՆ է մուտք է գործել Green Card շահելուց հետո

11:45, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
Նյու Յորքի ահաբեկիչն ԱՄՆ է մուտք է գործել Green Card շահելուց հետո
     Ծնունդով Ուզբեկստանից 29-ամյա Սայֆուլո Սաիպովը, ով մեղադրվում է Մանհեթենի կենտրոնում ահաբեկչություն իրականացնելու համար, ԱՄՆ է մուտք գործել Green Card շահելուց հետո, հաղորդում է Santa Monica Observer-ը:
     Diversity Immigrant Visa վիճակահանության ծրագիրն իրականացնում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը: Ամեն տարի 55 հազար վիզա է խաղարկվում, համակարգիչը հաղթողներին ընտրում է պատահականության սկզբունքով:
     Հիշեցնենք, որ իրականացված ահաբեկչության համար մեղադրվող Սաիպովը մեքենան միտումնավոր մխրճել էր Ներքին Մանհեթենի Հուդզոն Ռիվեր այգում հավաքված ամբոխի մեջ: Հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 15 մարդ վիրավոր է:
     Նրան վնասազերծել և ձերբակալել են: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում: Ահաբեկչության վայրում հայտնաբերվել է տղամարդու վարորդական իրավունքը: Հաղորդվում է նաև, որ ահաբեկիչը տեղափոխվել է ԱՄՆ 2010թ.-ից և վերջին շրջանում բնակվում էր Ֆլորիդա նահանգի Թամփ քաղաքում:
10150 | 0
Facebook