Հունվարին ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքով սահմանվել են ակցիզային հարկի դրույքաչափերն, ինչի համաձայն մի շարք ապրանքների հարկման դրույքաչափերն աստիճանաբար բարձրանալու են՝ ծխախոտ, խմիչք, սեղմած գազ և այլն: «Կարո՞ղ եք ասել, թե սեղմած գազի ակցիզը, որ 3 անգամ ավելանում է, տրանսպորտի գինը ո՞նց ա փոխվելու ու ո՞նց եք կարգավորելու սոցիալական լարվածությունը»,- դիմելով Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին՝ հարցրեց Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Փոխնախարարն ասաց, որ սեղմած գազի թեմայով չի ուզում արձագանքել: «Ենթադրություններ կան բոլոր կանխատեսումների հիմքում: Դուք չեք կարող առանց ենթադրությունների որևէ մոդել ունենալ ու կանխատեսել որևէ առարկայի ապագա վարքագիծ: Շեղումների համար ևս գիտությունը տալիս է բացատրություններ: Դրա համար էլ սեղմած գազի համար որևէ բան չեմ պատասխանի»,- ասաց Ջանջուղազյանը: