Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան Falcon 9 հրթիռակիրը վայրէջքի պահին բռնկվել է (տեսանյութ)

10:35, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Ամերիկյան Falcon 9 հրթիռակիրը վայրէջքի պահին բռնկվել է (տեսանյութ)

Ամերիկյան Space X ընկերության բազմակի կիրառման համար նախատեսված Falcon 9 հրթիռակիրն ուղեծիր արբանյակի հաջող փոխադրումից հետո վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում տեղակայված հատուկ հարթակում: Վայրէջքի պահին, սակայն, հրթիռակրի ստորին հատվածում կրակ է բռնկվել:
     Falcon 9 հրթիռակիրը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին, Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից: Այն ուղեծիր է հանել Koreasat-5A հեռահաղորդակցական արբանյակը, որ նախատեսված է Հարավային Կորեայի համար: Այս տարի սա Falcon 9-ի 13-րդ հաջողված առաքելությունն է:

8828 | 0
Facebook