Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիան լուծարեց Կատալոնիայի կառավարությունն ու խորհրդարանը

12:35, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
Իսպանիան լուծարեց Կատալոնիայի կառավարությունն ու խորհրդարանը
     Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Իսպանիան իրավասություններից զրկեց կատալոնական կառավարությանը: Բացի դրանից՝ լուծարվել է կատալոնական խորհրդարանը:
     Դա արձագանք էր տարածաշրջանի անկախության հռչակմանը: Իրավասություններից զրկումը պետք է կանխի Կատալոնիայում իրավիճակի հետագա սրացումը: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը: Նա իր վրա է վերցրել տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Կառլես Պուչդեմոնի իրավասությունները:
     Կատալոնիայում նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն դեկտեմբերի 21-ին: DW-ի տեղեկություններով՝ կատալոնական վարչակազմն ընդունել է իր հրաժարականը:
5763 | 0
Facebook